ՀՔԾ-ն ադրբեջանական խնձորի գործով մանրամասներ է հրապարակել
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով 05.05.2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից մանրամասնում են՝ մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն, առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, Երևանի շուկաներում իրացրել են մեծ քանակությամբ գյուղմթերք:
Վերջիններս նշված ապրանքներն առանց հայտարարագրման Բագրատաշենի մաքսակետով ներկրելու և այդպիսով` օրենքով սահմանված խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով` նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչների հետ:
Վերջիններս, համապատասխան վարձատրության դիմաց, պարբերաբար, առանց հայտարարագրման ներկրել և Հ. Ֆ.-ին ու Ա. Ե.-ին են հանձնել ընդհանուր` մոտ 33 տոննա գյուղմթերք, որի հետևանքով, ըստ նախնական հաշվարկների, պետությանը պատճառվել է շուրջ 6,6 մլն ՀՀ դրամի նյութական վնաս:
Գյուղմթերքը Հայաստանի Հանրապետություն է ներկվել առանց խոչընդոտների, որին նպաստել են նաև ԿԱ ՊԵԿ մաքսային մարմինների աշխատակիցները:
Այսպիսով, խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական խնձորի քրգործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ-ին
- ՍԱՊԾ. Արդրբեջանական խնձորների փորձաքննությունն ավարտվել է
- Արամ Սարգսյան. Ադրբեջանական խնձորի գործով պետք է բացահայտվի մեղավորների ամբողջ շղթան
- ՊԵԿ. Ադրբեջանական խնձորի ապօրինի ներկրման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ
- ԱԱԾ.Ադրբեջանական խնձորի ներմուծումը Հայաստան, նախնական տվյալներով, ապօրինի է եղել. News.am
- «Ինչու՞ հայաստանյան շուկայում ադրբեջանական խնձոր վաճառելու փաստով հարուցված չէ քրգործ»
- ՍԱՊԾ պետը՝ Հայաստանում հայտնված ադրբեջանական խնձորների մասին
- Բաբկեն Պիպոյանը ադրբեջանական խնձորով ֆոկուս արեց
- Ադրբեջանական ծագման խնձոր է հայտնաբերվել նաև մարզերում
- ՊԵԿ. Խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ
- Մալաթիայի գյուղատնտեսական տոնավաճառում այսօր էլ ադրբեջանական խնձորներ են վաճառվում
- Ադրբեջանական խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել. ՍԱՊԾ-ն արձագանքում է
- Երևանյան խանութում այսօր էլ սպառողը ադրբեջանական խնձոր է տեսել