Հայաստանի ներկայացուցիչ Բերիանիձեն` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ 125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն նվաճել է բրոնզե մեդալ։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Նա երրորդ տեղի համար պայքարում հաղթել է սլովակ Սոսլան Գագլոևին։
Հայ ազատ ոճի ըմբիշները երեք բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում։ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը և 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը նույնպես բրոնզե մեդալ էին նվաճել:
Այսօր աշխարհամասի առաջնությունում կմեկնարկեն հունահռոմեական ըմբիշները:
Հարակից հրապարակումներ`
- Հայ ըմբիշները առաջին մեդալներն են նվաճել Եվրոպայի առաջնությունում
- Ըմբշամարտիկներ Վոլոդյա Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար
- Ըմբշամարտի ԵԱ. Այսօր պայքարի մեջ կմտնեն Վլադիմիր Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը
- Ըմբշամարտի ԵԱ. Այսօր գորգ կմտնեն Նարեկ Սիրունյանն ու Գեորգի Կետոևը
- Ըմբշամարտի ԵԱ. Մեկնարկային օրը՝ Հայաստանն առանց մեդալի
- Ըմբշամարտի ԵԱ. Պայքարը կսկսեն Բարսեղյանը և Թամրազյանը