Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում է
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Ալեքսանյանը մեկնարկել է որակավորման փուլից, որտեղ հաղթել է լիտվացի Վիլիուս Լաուրինաիտիսին, ապա սերբ Միխեիլ Կաջայային: Քառորդ եզրափակչում Արթուրը կմրցի Նորվեգիայի ներկայացուցիչ Ֆելիքս Բալդաուֆի հետ:
Գերծանր քաշային Վաչիկ Եղիազարյանն առաջին գոտեմարտում հաղթել է Նիկոլաոս Լեոնին (Հունաստան), սակայն քառորդ եզրափակչում պարտվել Բալինտ Լամին (Հունգարիա):
59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում զիջել է Տալեհ Մամադովին (Ադրբեջան), իսկ 66 կգ Կարեն Ասլանյանը` Աթական Յուկսելին (Թուրքիա):
Հարակից հրապարակումներ`
- Հայ ըմբիշները առաջին մեդալներն են նվաճել Եվրոպայի առաջնությունում
- Ըմբշամարտիկներ Վոլոդյա Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար
- Ըմբշամարտի ԵԱ. Այսօր պայքարի մեջ կմտնեն Վլադիմիր Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը
- Ըմբշամարտի ԵԱ. Այսօր գորգ կմտնեն Նարեկ Սիրունյանն ու Գեորգի Կետոևը
- Ըմբշամարտի ԵԱ. Մեկնարկային օրը՝ Հայաստանն առանց մեդալի
- Ըմբշամարտի ԵԱ. Պայքարը կսկսեն Բարսեղյանը և Թամրազյանը