Սուրենյանը ներկայացրել է հանգստյան օրերին սպասվող եղանակային պայմանները
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է մայիսի 7-9-ի եղանակային պայմանների կանխատեսումը:
Այսպես, մայիսի 07-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 08-ին և 09-ին կրկին կեսօրից հետո ամպրոպային բնույթի անձրևները կպահպանվեն միայն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի ու Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում, Արցախում և Երևանում մայիսի 08-ին և 09-ին օրվա ընթացքում հիմնականում կգերակշռի արևային եղանակ, միայն ուշ երեկոյան նշված գոտիների առանձին հատվածներում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 08-09-ին հանրապետության բոլոր մարզերում կբարձրանա 3-4 աստիճանով:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ը և 9-ը ոչ աշխատանքային են: