Ալեն Դելոնն ավարտում է կարիերան սիրո մասին ֆիլմով
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հայտարարել է, որ աշնանը նկարահանվելու է իր վերջին ֆիլմում, որը պատմում է սիրո մասին և վերջնականապես կավարտի իր կարիերան: Ռիա նովոստին, հղում անելով Parisien-ին, գրում է, որ լեգենդար կինոդերասանը, ով արդեն 81 տարեկան է, 2008 թվականից չի նկարահանվել կինոյում:
«Դա կլինի իմ ամենավերջին ֆիլմը, ինչպես բռնցքամարտիկը, ով չի ցանկանում ավելորդ մարտ մղել, ես էլ չեմ նկարահանվի ավելորդ ֆիլմում»,- հայտարարել է նա:
Դելոնի խոսքով, կցանականար նկարահանվել դերասանուհի Սոֆի Մարսոյի հետ, բայց նա այլ նախագիծ ունի, այդ պատճառով վերջին ֆիլմում նա կնկարահանվի Ժյուլիետ Բինոշի հետ:
«Ժյուլիետը հիանալի դերասանուհի է, նա ինձ շատ է դուրս գալիս»,- խոստովանել է Դելոնը՝ հավելելով, որ ֆիլմը նվիրված է լինելու «իր տարիքի տղամարդու և 50-ամյա կնոջ» սիրո պատմությանը:
Ֆիլմի ռեժիսորն է լինելու Պատրիս Լեկոնտը: