Լոքյան. Համայնքը չպետք է գոյատևի միայն պետությունից ստացվող դոտացիայով
Համայնքը չպետք է գոյատևի միայն պետությունից ստացվող դոտացիայով: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նա այսօր ամփոփում էր նախարարության վերջին վեց ամսվա գործունեության արդյունքները:
«Համայնքապետը, համայնքի բնակիչները պետք է մեծացնեն իր համայնքի սեփական եկամուտները, որը կարող է ծառայել համայնքում տարբեր ծառայությունների մատուցման համար»,-ասաց Լոքյանը:
Նրա խոսքով, կա համայնք, որը նախարարության ներկայացրած մեթոդիկայի շնորհիվ կարողացել է 35 տոկոսով ավելացնել սեփական եկամուտները: Նախարարը հույս ունի, որ տարավերջին միջին հաշվով համայնքի բյուջեիների 10 տոկոս աճ կունենան, սդա կազմում է 3.5 մլրդ դրամ: Հաշվաևկում ներառված չէ Երևանի բյուջեն:
«Սեփական եկամուտների աճն ամենակարևոր արգումենտն է համայնքների զարգացման գործում»,-ասաց Լոքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան