ՊԲ-ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների
Մայիսի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 580 կրակոց: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության, շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (11 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Այս պահի դրությամբ առաջնագծում հարաբերական հանգիստ է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին