Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ զեկույցը մեծ ծավալով տարածվել է. Ռուբեն Մելիքյան
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին հրապարակած միջանկյալ զեկույցը, որտեղ ներկայացված է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված դաժանությունները, թույլ տրված մարդու իրավունքների խախտումները, մեծ ծավալով տարածվել է, դարձել շատ կառույցներում քննարկման առարկա: Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Մեր մանդատն է մեր գործառույթների շրջանակներում փաստահավաք առաքելություն իրականացնել, ամփոփել միջազգային հանրության համար հասկանալի լեզվով: Տվյալ դեպքում կազմել ենք զեկույց, հրապարակել, որը, իմ շատ գործընկերների խոսքերով, որակական հատկանիշներով տեղավորվում է միջազգային չափանիշների շրջանակներում: Մեծ ծավալով կարողացանք տարածում իրականացել ոչ միայն մենք անձամբ, այլ մեր շատ գործընկերներ, որոնց մասին տեղյակ էլ չենք: Այդպես մենք կարողացանք այս խնդիրը օրակարգային դարձնել շատ կառույցների համար, քննարկման առարկա դարձնել»,- նշեց նա:
Ռ. Մելիքյան խոսքով, աշխարհում բազմաթիվ հակամարտություններ կան, որոնց մասին տեղեկատվական գաղափար էլ չկա. «Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մեզ հաջողվել է ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված մարդու իրավունքների խախտումների մասին իրականում բարձրաձայնել»:
Նա նշեց, որ շարունակելու է այս ուղղությամբ աշխատանքները, այդ մասին բարձրաձայնելու է տարբեր ուղևորությունների ժամանակ:
Խոսելով ապրիլյան պատերազմի զոհերի, վիրավորների իրավունքների պաշտպանության հետ կապած ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ ներկայացված գործերի մասին, Ռ. Մելիքյանն ասաց, որ 23 գործ կոմունիկացված է, վերաբերում է Ադրբեջանի հսկողության տակ հայտնված անձանց նկատմամբ իրականացված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին: Նա նշեց, որ դեռ չեն տեսնում կոմունիկացված քաղաքացիական բնակչության ռմբակոծության հետ կապված գործերը:
«Պատահական էլ չէ, կզարմանայի, եթե Եվրոպական դատարանը հակառակ առաջնահերթությամբ շարժվեր: Շարժվել է մարդու իրավունքների կարևորության կամ նշանակության առաջնահերթությամբ»,- ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմից հետ 700-ից ավելի հայց է ներկայացվել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի. Կոստանյան
- ԼՂՀ ՄԻՊ. Զեկույցն ահազանգ է միջազգային հանրության համար
- ԼՂՀ ՄԻՊ. Ադրբեջանի հսկողության ներքո հայտնվածների շուրջ 90%-ը ենթարկվել են պատերազմական հանցանքների
- Արցախի ՄԻՊ-ը զեկույց կհրապարակի՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումների մասին
- Տպագրվել է ԼՂՀ ՄԻՊ զեկույցը՝ ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ
- ԼՂՀ ՄԻՊ-ը ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ իր միջանկյալ զեկույցը ներկայացրել է միջազգային կառույցներին
- Ադրբեջանցիների մոտ հայտնված զինծառայողներին խոշտանգել են, հետո գլխատել. Իրավապաշտպան
- ՀՀ ՊՆ. Բոլոր ատյաններում հետևողականորեն բարձրացվելու է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը
- ԼՂՀ ՄԻՊ-ը ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակիչների սպանության փաստերը կներկայացնի միջազգային կառույցներին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում