Վենեսուելայում ցուցարարները պոկել և վառել են Ուգո Չավեսի հուշարձանը
Ցուցարարները Վենեսուելայի հյուսիս-արևմտյան Վիլյա-դել-Ռոսարիո շրջանում ոչնչացրել են Ուգո Չավեսի հուշարձանը։ Ինչպես հայտնում է Վեստի.ռու-ն, հակակառավարական ցույցերի մասնակիցները սկզբում պոկել են նախկին նախագահի արձանը, իսկ այնուհետ՝ վառել։
Իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել միջադեպը։ Վենեսուելայի գլխավոր դատախազության տվյալներով, մեկ ամսվա կտրվածքով անկարգությունների ընթացքում մահացել էր 35 մարդ, ավելի քան 700-ը՝ տուժել։ Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ նախագահ Նիկոլասս Մադուրոն հայտարարել է Սահմադրական փոփոխություններ կատարելու մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին