Թագուհու սննդակարգը
Metro պարբերականը հրապարակել է Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի սննդակարգի վերաբերյալ մանրամասներ: Սովորաբար, թագուհին նախաճաշին ուտում է փաթիլներ ու յոգուրտ, երբեմն իրեն թույլ է տալիս օրը սկսել մի կտոր մարմելադով: Նախաճաշին երբեմն խմում է թեյ, կաթով ու առանց շաքարի: Դելիկատեսներ նրա սեղանին հայտնվում են, եթե դրանք ուղարկվում են որպես նվեր:
Թագուհու նախկին խահարարն ասել է, որ Ելիզավետա 2-րդ-ը նախընտրում է ճաշել միայնակ: Նրա սննդակարգում երբեք ներառված չեն լինում օսլա պարունակող մթերքներ՝ մակարոնն, կարտոֆիլ ու բրինձ:
Ձուն նրա սննդակարգում հիմնական մթերքներից է: Նա խուսափում է հացից, պաշտում է վարունգից ու ապխտած սաղմոնից պատրաստված աղցան: Դեսերտին նա ուտում է մի կտոր բիսկվիտ կամ էլ կարագով ու ջեմով հացի փոքր կտոր, որը նրան հիշեցնում է իր մանկությունը: Ընթրիքի համար պատվիրում է տավարի ֆիլե, սաղմոն, փասիանի կամ էլ եղջերուի միս:
Քնից առաջ նա երբեմն իրեն թույլ է տալիս մի փոքր ալկոհոլ խմել՝ շամպայն կամ ջին: Հազվադեպ նա կարող է ճաշից առաջ խմել ֆրանսիական կարմիր գինի՝ սառույցով:
Լուսանկարները՝ սկզբնաղբյուր կայքից: