2016-ին համերգներից ստացված հասույթը կազմել է 112.3 մլն. դրամ
Համերգային 19 կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2016թ. hանրապետության համերգային դահլիճներում կազմակերպված 593 համերգի ներկա է եղել 194.2 հազ. մարդ: Հանրապետության 1 000 բնակչի հաշվով հաճախումները կազմել են 64.9: Համերգներից ստացված հասույթը կազմել է 112.3 մլն. դրամ: Միջին հաշվով մեկ համերգի մուտքի վճարումներից հասույթը կազմել է 189.3 հազ. դրամ: 2016 թվականի համերգային գործունեության վերաբերյալ տվյալները ներկայացրել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Արտերկրում կազմակերպված 43 համերգ-հյուրախաղերից 21-ը տեղի է ունեցել Եվրոպայում, 9-ը` ԱՊՀ երկրներում, 4-ը` Լիբանանում, 3-ական` Վրաստանում և Եգիպտոսում, 2-ը` Թուրքիայում և 1-ը` Արցախում: