Հասարակություն 09:47 08/05/2017 Հայաստան

Հրապարակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը

Մայիսի 7-ին Մայր Աթոռի Միածնաէջ Ս. Տաճարում մատուցված Սուրբ Պատարագի ընթացքում հրապարակվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը Հաղթանակի և խաղաղության օրվա, Շուշիի ազատագրության և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձի առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 

Հայրապետական Սրբատառ կոնդակում ասված է.

«ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ

ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ, ԶՕՐԱՎԱՐԱՑ ԵՒ ԶՕՐԱՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

«Թող պարծենան Քեզանով Քո անունը սիրողները,
քանզի Դու պիտի օրհնես արդարին.
Տէր, Քո սպառազինութեամբ պաշտպանեցիր մեզ»
(Սաղ. Ե 12-13):

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից սաղմոսերգուի այս փառաբանութեամբ Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում համայն մեր ժողովրդին Յաղթանակի և խաղաղութեան օրուայ, Շուշիի ազատագրութեան և Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի 25-րդ տարեդարձի առիթով: Ողջոյն ենք յղում Արցախի պետական այրերին, Պաշտպանութեան բանակի հրամանատարներին ու մարտիկներին և Արցախի հերոսական մեր ժողովրդին:

Շուշիի ազատագրութեան լուսաւոր օրը մեր ժողովուրդը ապրեց լիառատ ուրախութիւն` ամրանալով հաւատքի, հայրենեաց սիրոյ և անվարան կամքի մէջ` յաղթական աւարտի հասցնելու Արցախի ազատագրական պայքարը: Ազատութիւնը, արդարութիւնը, խաղաղութիւնը նուիրական արժէքներ են քրիստոնեական կեանքում, որոնք վառ մնացին մեր ժողովրդի հոգում` հակառակ դարերով ապրած փորձութիւնների և մաքառումով գրուած մեր պատմութեան: Արցախեան ազատամարտում նոյնպէս մեր ժողովուրդը յանձն առաւ բազում զոհողութիւններ ու դիմակայեց բազում նեղութիւնների, հաւատով, որ Աստուած պիտի օրհնի իր արդար պայքարը: Մարտերի մէջ կազմաւորուեց, ամրացաւ ու զօրացաւ Արցախի Պաշտպանութեան բանակը, որն այսօր երաշխաւորն է Արցախի պետականութեան և ժողովրդի խաղաղ կեանքի:

Պայքարը Արցախի ազատութեան համար, որ արևելեան մի փոքր տարածքն է պատմական մեր հայրենիքի, զօրացրեց սրտերը, համախմբեց ուժերը աշխարհասփիւռ մեր ժողովրդի զաւակների, ովքեր ոչինչ չխնայեցին Արցախի համար: Անկախ պետականութեան հաստատումից ի վեր ականատես ենք, թէ ինչպէս Արցախի ստեղծարար ու արի մեր ժողովուրդը ունենալով աջակցութիւնը Հայաստանի և Սփիւռքի, կառուցում է իր ազատ կեանքը և շէնացնում իր երկիրը: Կառուցապատուում և շէնանում է նաև Շուշին` պատմական ծաղկուն քաղաքն Արցախի: Բարձրանում են եկեղեցիները, դարաւոր վանքերն ու սրբատեղիները: Մեր ժողովուրդը նորոգում է քրիստոնեական իր կեանքը և հաւատով, որ Տէրն օրհնում է արդարին` ջանքեր է գործադրում հայրենի երկրի բարօրութեան և իր խաղաղ կեանքի ապահովման համար: Ամեն օր մեր զաւակները հետ են մղում սահմանային ոտնձգութիւններն ու սադրանքները և անառիկ պահում հայրենիքի պաշտպանութեան դիրքերը: Այս պանծալի օրը, երբ անդրադառնում ենք Պաշտպանութեան բանակի յաղթանակներին, հերոս մեր զաւակների սխրանքներին, Արցախի ազատ ու խաղաղ կեանքի ձեռքբերումներին, սաղմոսերգուի հետ փառաբանում ենք Աստծուն. «Տէր, Քո սպառազինութեամբ պաշտպանեցիր մեզ»:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Տիրոջ պարգևած հոգևոր սպառազինութիւնը մեր հոգիները զօրացնող հաւատքն է, մեզ շնորհուած Սուրբ Աւետարանը, մեր սէրը միմեանց հանդէպ, մեր նուիրումը մեր հայրենիքին ու ժողովրդին, մեր հոգու ազնուութիւնը, ձգտումը խաղաղութեան ու արդարութեան, որոնք առաջնորդում են մեզ արժանաւոր կեանքի ու գործերի: Այդ հոգևոր ներուժով և արժէքներով են կերտուել մեր յաղթանակներն ու ձեռքբերումները, որոնք պարտաւոր ենք պահպանել ու բազմապատկել:

Մայիսի 9-ի այս տօնական օրը յիշենք հայազգի, նաև Արցախի զաւակ փառապանծ զօրավարներին ու զինուորներին, ովքեր Երկրորդ աշխարհամարտում նպաստ բերեցին յաղթանակի կերտման և խաղաղութեան հաստատման գործին: Աղօթքով յիշենք Արցախի ազատագրութեան և խաղաղ կեանքի համար զոհուած մեր ժողովրդի քաջարի զաւակներին, որոնց անունները պիտի ապրեն սերնդէ սերունդ:

Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում Արցախի սիրելի մեր ժողովրդին, բարեխնամ իշխանութիւններին` Նախագահ Բակօ Սահակեանի գլխաւորութեամբ, Արցախի թեմի բարեջան Առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսեանին և ուխտապահ հոգևոր դասին ու բանակում ծառայող մեր Եկեղեցու հոգևոր սպասաւորներին` առաջնորդութեամբ Գերաշնորհ Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանի: Հայրական սիրով Մեր գնահատանքն ենք բերում Արցախի Պաշտպանութեան Նախարար և բանակի գլխաւոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականեանին, բոլոր զօրահրամանատարներին ու զինուորներին, ովքեր մշտարթուն ծառայութեամբ պահպանում են մեր ժողովրդի խաղաղ կեանքը: Յորդոր ենք բերում, որ գոտեպնդուէք ամուր հաւատքով, արիութեամբ, լաւատեսութեամբ: Ունենք գլխաւորը` հայրենի անկախ պետականութիւնը, և այն, ինչ պատմութիւնը յաճախ մերժել է մեզ` խաղաղութիւն, կեանքի ապահովութիւն ու խնդութիւն, մեր հողում պիտի բարի արդիւնքներ տան` յանուն մեր զաւակների և մեր ժողովրդի լուսաւոր ապագայի: Արդ, ապրենք ու գործենք մեր հայրենիքը շէնացնելու, մեր բանակը զօրացնելու, ազգային զարթօնքի մեր իղձերը մարմնաւորելու ջանք ու եռանդով, յաղթանակի առաջնորդելով նաև Արցախի Հանրապետութեան ճանաչումը:

Այս յիշարժան օրը, սիրելիներ, Արցախի Պաշտպանութեան բանակին ենք շնորհում խաչվառ` պատկերով Սուրբ Գրիգորիս Պարթև արքեպիսկոպոսի: Նա շնորհաշատ ու քաջահոգի  թոռն էր Սուրբ Գրիգոր Լուսաւորչի և շատ երիտասարդ հասակում առաջնորդութեան կոչուեց Արցախում ու յարակից շրջաններում և իր առաքելութեան մէջ նահատակուեց անհաւատներից: Աշակերտները նրան հողին յանձնեցին Արցախում, և նրա գերեզմանին կառուցուեց Ամարասի վանքը, որը մեր ժողովրդի համար նուիրական սրբավայր է և ուխտատեղի:

Մեր աղօթքն ու մաղթանքն է, որ Քրիստոսի նահատակ վկայ Սուրբ Գրիգորիսի բարեխօսութեամբ Տէրը խաղաղութիւն պարգևի Արցախ աշխարհին, ոգով արի, բազկով անյաղթ պահպանի Արցախի Պաշտպանութեան բանակը և բոլոր զօրահրամանատարներին ու զինուորներին անփորձանք պահի իրենց պանծալի ծառայութեան մէջ: Աղօթք ենք բարձրացնում, որ Աստուած Իր Սուրբ Աջի հովանու ներքոյ խաղաղ պահի համայն մեր ժողովրդին ի սփիւռս աշխարհի և պահպանի ամուր հաւատքով, սիրով ու միասնական` կերտելու բարօրութիւնը հայրենի երկրի, իրագործելու ազգային իղձերը և միշտ օրհներգելու` «Տէր, Քո սպառազինութեամբ պաշտպանեցիր մեզ. Թող պարծենան Քեզանով Քո անունը սիրողները, քանզի Դու պիտի օրհնես արդարին»:

Օրհնութեամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Տուաւ Կոնդակս ի 7-ն Մայիսի
յամի Տեառն 2017 և ի թուին հայոց ՌՆԿԶ
ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 1006»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}