Լապշինի վերաբերյալ ՀՀԿ ԵԿ ներկայացուցչի բանաձևը EDS կողմից ընդունվել է միաձայն
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մայիսի 3-7-ը կայացել է Եվրոպայի ժողովրդավար ուսանողների (EDS) խորհրդի հանդիպումը` «Արկտիկան և Եվրամիությունը» խորագրով: Հանդիպմանը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Աննա Օհանյանը և Վարդուհի Սարգսյանը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակներում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի և արցախյան հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած Եվրախորհրդարանի 3 պատգամավորների իրավունքների խախտման վերաբերյալ ՀՀԿ ԵԿ անդամ և EDS համանախագահ Աննա Օհանյանի կողմից բանաձև է առաջարկվել, որը EDS կողմից ընդունվել է միաձայն:
Բանաձևով կոչ է արվում դատապարտել մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումները, ապահովել ԵՄ պաշտոնատար անձանց անվտանգությունը, հորդորել Ադրբեջանի ղեկավարությանը ձեռնպահ մնալ Ալեքսանդր Լապշինին խոշտանգումների ենթարկելուց և բարելավել մարդու իրավունքների պաշտպանության համակարգը:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի Արդարադատության նախարար.«Մենք շարունակում ենք ջանք գործադրել,որպեսզի օգնենք Լապշինին»
- Լապշինի կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով
- Լուկաշենկո. Հայաստանն ինձ Լապշինի մասին ոչինչ չի ասել
- Եվրոպայի խորհուրդը 1-ին կարգի ահազանգ է հնչեցնում բլոգեր Լապշինին Ադրբեջանում դատելու կապակցությամբ
- ԵԽ պատգամավոր․ Լապշինին նման ձևով տեղափոխման համար նա պետք է նվազագույնը լիներ ահաբեկիչ
- Զախարովա. Ադրբեջանում ՌԴ դեսպանատունն անում է ամեն բան Լապշինին օգնելու համար
- Լապշինի արտահանձման հանրային արձագանքը
- Բելառուսի դատախազությունը խոստովանել է` Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չի եղել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան