Լե Պենը պարել է ընտրություններում պարտությունից հետո
Ֆրանսիական TF1 հեռուստաալիքը ուղիղ եթերում ցուցադրել է իր համախոհների ու աջակիցների հետ պարող, նախագահական ընտրություններում պարտված թեկնածու «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենին։
Ntv-ի փոխանցմամբ՝ կադրում երևում է, թե ինչպես է Լե Պենը պարում ժպիտը դեմքին։
Հիշեցնենք, որ 35,4 միլիոն քվեաթերթիկի (99,99 տոկոս) հաշվարկի արդյունքում Մակրոնին կողմ է քվեարկել 20,7 միլիոն ընտրող (ընտրողների 66,06 տոկոսը), Մարին Լե Պենին՝ 10,6 միլիոն ընտրող (ընտրողների 33,94 տոկոսը): Այսպիսով Ֆրանսիայի նոր նախագահ է ընտրվել Էմանուել Մակրոնը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան ունի նոր նախագահ
- Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Էմանուել Մակրոնը և Մարին Լե Պենը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան