
Մակրոնի նախագահական առաջին այցը կլինի Բեռլին
Գերմանիան կլինի առաջին երկիրը, ուր Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը կլինի իր առաջին քաղաքական այցով: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ սրա մասին CNews հեռուստաալիքի եթերում հաստատել Է եվրապատգամավոր և «Դեմոկրատական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Սիլվի Գուլարը, ով «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի աջակիցն է:
Ավելի վաղ՝ նախընտրական արշավի ընթացքում Մակրոնը մի քանի անգամ հայտարարել էր ընտրություններում հաղթելու դեպքում իր արտաքին քաղաքական գործունեությունն սկսելու ծրագրերի մասին:
Նախօրեին՝ ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո, Մակրոնն արդեն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որն անցել է «շատ ջերմ մթնոլորտում», հայտնել են նրա շարժման ներկայացուցիչները:
Նույն այդ աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ Բեռլին Մակրոնի այցը «կլինի շատ կարճատև»։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում ցույցերի ժամանակ զանգվածային ձերբակալություններ են եղել
- Լե Պենը պարել է ընտրություններում պարտությունից հետո
- Ֆրանսիան ունի նոր նախագահ
- Ֆրանսիայի նախագահական ընտրություններում թուրքերն ընտրել են Էրդողանին