Շուշին այսօր՝ քաղաքը սեղանի շուրջ
Սպիտակավոր քաղաքում սպիտակ սեղաններ են գցել ու մեծից փոքր պատրաստությունների մեջ են։ Մոտենում եմ մի տիկնոջ՝ հասկանալու ինչ է կատարվում։ Ասում է՝ «հացկերույթ է , համացեք, բայց ձեր հարցերին մեր մեծը կպատասխանի»։
Մոտենում է մեծը՝ Սարգիս Գալստյանը, ով այս միջոցառման համակարգողներից է, շատ լուրջ կարգադրում է «խոխոցը» , այսինքն՝ մեզ, նստեցնել սեղանի շուրջ։
Նստում ենք ու սպասում. ավելորդ հարց որոշում չտալ, հետո իմանում, որ մեր ու կողքի սեղանների շուրջ նստածները Շուշիի ազատագրման մասնակիցներն են, ազատամարտիկների ընտանիքները, երեխաները։
Իրար հերթ չտալով քաղաքի հարգի մարդիկ կենացներ են խմում՝ նախ հիշելով բոլոր նրանց, ում պատերազմը խլել է, հետո կյանքի շարունակականության, ապրելու իմաստի ու սիրելի քաղաքի 25 տարվա հերոսական ազատագրման։ Հնչում է հայտնի «Ղարաբաղցի» երգը, մեծից փոքր պարում են ու բոլորի դեմքին գրած է՝ մենք հաղթել ենք։
Բախտիս չեմ հավատում՝ նստած եմ մերօրյա հաղթանակի իրական հերոսների հետ՝ հաղթանակի օրով, Շուշիի ազատագրման ջոկերից մեկի հրամանատարը գինի է լցնում, 3 տանկ խփած մի հերոս ստիպում է անպայման իրենց լավաշից համտեսել, իսկ օդում շնորհավորանքներ են՝ շնորհավոր մեր օրը, մեր քաղաքի օրը, մեր հաղթանակի օրը։
Հրաժեշտ եմ տալիս, ասում են՝ վաղն էլ կգաք, իսկական տոնակատարությունը վաղն է։ Սպասենք վաղվան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին