25 տարի առաջ ազատագրվեց Շուշի բերդաքաղաքը
25 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը փայլուն իրականացրած «Հարսանիք լեռներում» գործողության արդյունքում ազատագրեց Շուշի բերդաքաղաքը։
1992թ. մայիսի 8-9-ին իրականացվել է հայ ռազմարվեստի ամենափայլուն գործողություններից մեկը՝ Շուշիի ազատագրումը: Քաղաքի ազատագրման գործողությունը մշակվել ու ղեկավարվել է հայ տաղանդավոր ռազմական մասնագետների և ազատագրական պայքարի հերոսների կողմից՝ լեգենդար գեներալ Արկադի Տեր- Թադևոսյանի (Կամանդոս) ղեկավարությամբ: Գործողությանը նախապես տրվել է «Հարսանիք լեռներում» անվանումը: Գրոհելով միաժամանակ չորս ուղղություններով՝ հայ մարտիկները կազմակերպվածության բացառիկ խիզախության ու վճռականության շնորհիվ, մայիսի 9-ին ամբողջովին ազատագրել են քաղաքը: Արդեն մայիսի 9-ի առավոտյան՝ 04:00-ին, Արկադի Տեր-Թադևոսյանը հայտարարել է, որ հակառակորդի բոլոր խմբավորումները լքել են Շուշին և այն այլևս ազատագրված է:
Մինչ 1992-ի մայիսը Շուշին հանդիսանում էր ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը կրակի ու շրջափակման մեջ պահելու առանցքային կրակակետ-հենակետերից մեկը, որի աշխարհագրական դիրքը մի կողմից առավելություն էր տալիս հակառակորդին, իսկ մյուս կողմից՝ Շուշին դարձնում անառիկ: 1992-ի փետրվարին հաջողությամբ ավարտելով Խոջալույի ազատագրման գործողությունը՝ ԼՂ Պաշտպանության բանակի ղեկավարությունը սկսել է մայրաքաղաք Ստեփանակերտի ապաշրջափակման և ԼՂՀ տարածքն ազերի բռնազավթիչներից ազատագրելու բեկումնային հարվածին՝ Շուշիի ազատագրմանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան