Այսօրվա հերոսները մեր մեկ բուռ հաղթանակն ավելացրել են, դարձրել բուռուկես. ազատամարտիկ
Պատերազմը միշտ անկանխատեսելի է՝ չգիտես ինչ ընթացք և ելք կունենա։ Կան պահեր, երբ հաղթանակը շատ մոտ է թվում, բայց հերիք է՝ հակառակորդի գնդակը պատահական դիպչի ռադիոկապին և պլանները մեկ րոպեում փոխվեն։ Այդպես եղավ նաև Շուշիի ազատագրման ժամանակ, երբ կապի բացակայության պատճառով մարտական գործողությունը հետաձգվեց։ Panorama.am-ի թղթակցին պատմեց Շուշիի ազատագրման մասնակից Արագած Մկրտչյանը (Բոնդո)։
«Շուշիի ազատագրումը պետք է սկսվեր դեռ մայիսի 3-4-ին, բայց տեղացած 20 սանտիմետր ձյան պատճառով առաջ շարժվեցինք միայն մայիսի 6-ին։ Մեզ առաջ մղեցին միասնությունն ու կազմակերպվածությունը։ Այդ օրերին յուրաքանչյուրն ինքնակազմակերպվում էր, զգում, որ պատասխանատվություն է կրում մեծ հաղթանակի համար։ Շուշիի ազատագրման օրերին, սակայն, ամենադժվար խնդիրները կազմակերպվածությունն էր»,- վերհիշեց ազատամարտիկը։
Արագած Մկրտչյանը շեշտեց՝ Արցախյան ազատամարտի մասնակիցներն իսկական հերոսներ էին, բայց պակաս հերոսներ չէին նաև ապրիլյան քառօրյա պատերազմում հակառակորդին հետ մղած քաջորդիները։
«Այսօրվա սերունդը, մեզնից լավն է, որովհետև տեսնելով տարեց սերունդի հաղթնակը, շահագրգռված է, որ ինքն էլ նոր հաղթանակներ տանի։ Այսօրվա հրոսները մեր մեկ բուռ հաղթանակն ավելացրել են, դարձրել բուռուկես»,- ամփոփեց Արցախյան հերոսամարտի մասնակիցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան