Սիրիայի ԱԳՆ-ն բացառել է ՄԱԿ-ի զինված ուժերի մասնակցությունը խնդրի կարգավորման գործում
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը բացառել է ՄԱԿ-ի հովանու ներքո գործող զինված ուժերի մասնակցությունը երկրում ապասրացման գոտու վերաբերյալ հուշագրի կատարմանը: Գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«ՄԱԿ-ի հովանու ներքո գործող ուժեր ներկա չեն լինելու: Ռուսաստանը, որպես երաշխավոր երկիր, բացատրել է, որ այդ գոտում տեղակայվելու են ռազմական ոստիկանության ուժեր ու մոնիտորինգի կենտրոններ»,-հայտարարել է նախարարը:
Նա նշել է, որ Սիրիայի կառավարությունը մտադիր է հետևել հուշագրին, սակայն որևէ խմբավորման կողմից խախտում թույլ տալու դեպքում պատասխան գործողությունների է դիմելու:
Նա նշել է, որ առայժմ վաղ է խոսել պայմանավորվածությունների կատարման հաջողությունների մասին:
Հիշեցնենք, որ Սիրիայում հաշտության երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան Աստանայում ընթացող միջազգային բանակցությունների հերթական փուլում ստորագրել են հուշագիր Սիրիայում ապասրացման 4 գոտիների մասին, որը ներառում է նաև Իդլիբ նահանգը: Համաձայն փաստաթղթի, այդ գոտիներում մայիսի 6-ից դադարեցվում են բախումները կառավարական ուժերի ու զինված խմբավորումների միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան