Ս. Հասրաթյան. Ադրբեջանի ագիտպրոպն իր գործողություններով արդեն զավեշտի տեղիք է տալիս
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դատելով վերջին օրերին ԶԼՄ-ներում տեղ գտնող հրապարակումներից, տպավորություն է ստեղծվում, որ հարևան երկրի ագիտպրոպն իր երևակայության դաշտում կրկին «հաղթական մարտեր» է ծավալել ինչպես հակամարտ զորքերի շփման գծում (իրենց ասելով՝ Թարթառի ուղղությամբ), այնպես էլ հայերից և յուրայիններից կազմված ինչ-որ հանցավոր խմբի դեմ, որը պատրաստվում էր Բաքվում իրականացնել «ահաբեկչական» գործողություն:
Պարզունակության սահմաններ չճանաչող այսօրինակ քարոզչությամբ տառապող Ադրբեջանի ագիտպրոպն իր գործողություններով արդեն ոչ այնքան զարմանքի, որքան զավեշտի տեղիք է տալիս: Խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ տարածվող տեղեկություններն, իրենց տարրական անգրագիտությանբ, ոչ միայն հավատ չեն ներշնչում օտարներին ու յուրայիններին, այլև բացահայտում են այն հավանական զարգացումները, որոնց, կարծես թե, պատրաստվում է Բաքուն...»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան