Քաղաքային իշխանությունը պետք է լինի բնակիչների հետ և նրանց մասնակցությամբ՝ որոշումներ կայացնի. Տ. Մարգարյան
«Չորս տարի առաջ մենք մեր թիմով հանդես եկանք «Ավելի լավ Երևան» ծրագրով, այսօր մենք կարող ենք ասել, որ ունենք ավելի լվա Երևան, բայց դա չի նշանակում, որ Երևան քաղաքում չկան խնդիրներ»,- Նախընտրական քարոզչության շրջանակում այսօր ասաց Երևանի քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը։
Ներկայիս քաղաքապետի խոսքով՝ դեռ բազում խնդիրներ մնացել են և այս տարիների ընթացքում շփվելով բնակիչների հետ, լսելով նրանց կողմից բարձրացված հարցերը, խորհուրդները, առաջարկությունները, դրանք ներառել են իրենց նախընտրական ծրագրում։
«Վստահաբար կարող ենք ասել` այն աշխատասեր, բանիմաց ու ճանապարհ անցած թիմով, որ մենք հանդես ենք գալիս, կարող ենք բոլոր ծրագրերը կյանքի կոչել։ Շփվելով մեր բնակիչների հետ՝ հստակ գիտենք, որ Երևան քաղաքում կա քաղաքային տրանսպորտի խնդիր, այդ ոլորտը ճգնաժամ է ապրում։ Այս տարիների ընթացքում ձեռքներս ծալած չենք նստել, ուսումնասիրել ենք միջազգային փորձը և արդեն սկիզբ ենք դրել տրանսպորտի ոլորտում հիմնովին բարեփոխման։ Օր ու գիշեր աշխատելով, մեր թիմն ամեն ինչ անելու է, որ չզիջենք զարգացած ոչ մի քաղաքի»,-ասաց Տարոն Մարգարյանը։
Նա հավելեց, որ քաղաքային իշխանությունը պետք է լինի բնակիչների հետ և նրանց մասնակցությամբ՝ որոշումներ կայացնի։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է հարմարավետություն ստեղծենք. Տարոն Մարգարյանը` շենգավիթցիներին
- Տարոն Մարգարյան. Քաղաքային տնտեսություն կառավարելը հեշտ գործ չէ
- Տարոն Մարգարյան. Եկել ենք խնդրելու, որ թույլ տաք շարունակել ծառայել ձեզ
- Մենք ձեռքներս ծալած չենք նստել, այս տարիների ընթացքում փորձ ենք ձեռք բերել. Տարոն Մարգարյան
- Մենք ոչ մի զարգացած քաղաքի չպետք է զիջենք. Տ. մարգարյան
- Տարոն Մարգարյան. «Երևանցին ունենալու է ապահով տրանսպորտ»
- Տարոն Մարգարյան. Մանկապարտեզների աշխատակիցների համար նախատեսում ենք պարտադիր բժշկական ապահովագրություն
- Մայիսի 14-ին վստահության քվե տվեք այն թիմին, որը տեղյակ է ձեր դարդուցավին. Տարոն Մարգարյան
- Տարոն Մարգարյանը շատ լավ իրականացնում է իր պարտականությունները. Արմեն Ամիրյան
- Վստահ եղեք, որ եկող սերունդին ավելի լավ Երևան ենք հանձնելու. Տարոն Մարգարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին