Ֆրանսիայի նորընտիր նախագահի երդմնակալությունը կկայանա մայիսի 14-ին
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը կայանալու է մայիսի 14-ին: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը Հաղթանակի 72-րդ տարեդարձի առիթվ Փարիզում կազմակերպված միջոցառմանը:
Նախօրեին Ֆրանսիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Թեկնածուներից Է. Մակրոնը ստացել է ձայների 66,06 տոկոսը՝ ընտրվելով Ֆրանսիայի նախագահ: Մյուս թեկնածու Մարին Լե Պենը հավաքել է 33,9 տոկոս:
Հարակից հրապարակումներ`
- Ժան-Կլոդ Յունկեր. Մակրոնին ընտրելով՝ ֆրանսիացիները կողմ են արտահայտվել ԵՄ-ին
- Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորընտիր Նախագահ Էմանուել Մակրոնին
- Ֆրանսիան ունի նոր նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան