Հայաստանյան 106 թանգարանում պահվող ցուցանմուշներից 2016-ին վերականգնվել է ընդամենը 4419-ը
2016թ. իրենց գործունեության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացրած 106 թանգարանների հիմնական ֆոնդերում հաշվառվել է 2 միլիոն 940 հազար 331 ցուցանմուշ: ՀՀ
Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն, ցուցանմուշներից 64 հազար 811-ը ենթակա են վերականգնման: 2016-ին վերականգնվել է 4419-ը:
Հիշեցնենք, որ 2015-ին, կրկին ԱՎԾ տվյալների համաձայն, վերականգնվել էր 3894 ցուցանմուշ:
Այդ թանգարանները նախորդ տարի ունեցել են 2 միլիոն 276 հազար 537 այցելու: 2 միլիոն 50 հազար 477-ը երևանյան թանգարաններ են այցելել:
Թանգարաններից 68-ը գործել են Երևանում, 8-ական՝ Լոռիում, Շիրակում, 5 թանգարան՝ Կոտայքում, 4՝ Սյունիքում, 3-ական՝ Արմավիրում և Տավուշում, 2-ական՝ Արագածոտնում, Արարատում, Գեղարքունիքում, 1 թանգարան՝ Վայոց ձորում:
106 թանգարանն ընդհանուր առմամբ ունեցել է 1 973 աշխատող, որից 1565-ն աշխատել է երևանյան թանգարաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում