Սկսվել է «Թուրքական հոսք»-ի ստորջրյա հատվածի շինարարությունը
Սև ծովում մեկնարկել է «Թուրքական հոսք» գազամուղի ստորջրյա հատվածի շինարարությունը: Գրում է «Վեստի.ռու»-ն՝ մանրամասնելով, որ շինարարությունը սկսվել է ռուսական ափերից: Սև ծովի հատակին յուրաքանչյուր հոսքի համար կտեղադրվի 900 կմ երկարությամբ խողովակ: Գազամուղը ընդհանուր առմամբ կունենա տարեկան 30 մլրդ խմ թողունակություն: Շինարարությունն իրականացնում է Allseas ընկերությանը պատկանող Audacia նավը:
«Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլերն ասել է, որ ծրագիրն իրականացնելիս խստորեն հետևելու են գրաֆիկին, 2019-ի վերջին թուրք և եվրոպացի գործընկերները կարող են ռուսական գազի ներկրման նոր երթուղու հույս ունենալ:
Հիշեցնենք, որ «Թուրքական հոսք»-ի պայմանագիրը Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կնքվեց 2016-ի հոկտեմբերին: Գազամուղի առաջին խողովակը նախատեսված է ռուսական վառելիքը Թուրքիա հասցնելու համար, երկրորդը՝ Հարավային ու Հարավարևելյան Եվրոպայի երկրներ հասցնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Գազ Բալկանների համար՝ «Թուրքական հոսք», թե Ուկրաինայով տարանցում
- Էրդողանը վավերացրեց «Թուրքական հոսք»-ի համաձայնագիրը
- «Թուրքական հոսք»-ի համաձայնագրին Թուրքիայի խորհրդարանը կողմ է քվեարկել
- Ռուս և թուրք նախարարները «Թուրքական հոսք»-ի մասին հարցերը կքննարկեն վաղը
- «Գազպրոմ»-ն Անկարայից ստացել է «Թուրքական հոսք»-ի իրականացման առաջին թույլտվութունը
- Էրդողան-Պուտին հանդիպման արդյունքում «Թուրքական հոսքի» վերականգնման պայմանավորվածություն է ձեռք բերվել
- Գազպրոմը կարող է վերանայել «Թուրքական հոսք» նախագիծը
- ՌԴ դեսպան. Ռուսաստանը չի հրաժարվում «Թուրքական հոսքից»
- «Թուրքական հոսք»-ի շահագործման նոր ժամկետներ են նշվել
- Մոսկվային ներկայացվել է «Թուրքական հոսքի» վերաբերյալ համաձայնագրի նախագիծը
- «Թուրքական հոսքի» շուրջ բանակցությունները հետաձգվել են մինչև աշնան վերջ
- «Գազպրոմը» չեղյալ է հայտարարել պայմանագիրը «Թուրքական հոսք»-ի կապալառուի հետ
- Իրանը կարող է դիտարկել «թուրքական հոսքի» միջոցով գազը Եվրոպա հասցնելու տարբերակը
- «Թուրքական հոսքը» կառուցելով Ռուսաստանը մեկ կրակոցով 2 նապաստակ է սպանում