Այս պահին Հայաստանում որևէ ռազմաբազա բացելու հարց չի քննարկվում. ՊՆ
Հայաստանում որևէ երկրի ռազմաբազա տեղակայելու հարց այս պահին չի քննարկվում: «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Մենք նման առաջարկ չունենք ռուսական կողմից: 102-րդ ռազմաբազան կարևոր նշանակություն ունի մեզ համար: Մենք ինտենսիվորեն շփվում ենք մեր ռուս գործընկերների հետ ռազմաբազայի մոդեռնիզացիայի, դրա հնարավորությունների ընդլայնման հետ կապված: Կան հստակ թեմաներ, ուղղություններ, որտեղ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր է ի հայտ գան համագործակցության նոր ձևեր. Օրինակ հակաօդային պաշտպանություն: Կան ոլորտներ, որտեղ անհրաժեշտ է համատեղ ակտիվ աշխատանք»,-ասել է նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Շփման գծում առկա իրավիճակը հեռու է կայուն լինելուց
- Վիգեն Սարգսյան. Բաքվում Անկարայի գործունեությունը վտանգավոր է Մոսկվայի համար