Մայիսի 9-ին և 28-ին թանգարանները կաշխատեն ժամը 10։00-18։00-ն
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով, մայիսի 9-ին ( Հաղթանակի և խաղաղության տոնին) և մայիսի 28-ին (Հանրապետության տոնին) նախարարության ենթակայության թանգարանները կաշխատեն ժամը 10։00-ից մինչև 18։00-ն, իսկ Թանգարանների գիշեր միջոցառմանը՝ մայիսի 20-ին, կաշխատեն ժամը 18։00-ից մինչև 24։00-ն։
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, նույն հրամանով նախարարը թանգարանների տնօրեններին հանձնարարել է նշված ժամանակում ապահովել այցելուների սպասարկման համար անհրաժեշտ անձնակազմ և թանգարանի ցուցանմուշների անվտանգությունը, իսկ անձնակազմի համար՝ աշխատանքային ներգրավվածություն օրենքով սահմանված կարգով։