Ֆրանսիան ունի նոր նախագահ
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը շնորհավորել է ընտրություններում իր մրցակից Էմանուել Մակրոնին նախագահական ընտրություններում հաղթելու առիթով:
«Ֆրանսիացիներն ընտրել են Ֆրանսիայի նոր նախագահ՝ քվեարկելով շարունակության (նախորդ ընթացքի) օգտին: Ես զանգահարել եմ պարոն Մակրոնին, որպեսզի շնորհավորեմ նրան ընտրվելու առիթով»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է նա:
Նորընտիր նախագահ Է. Մակրոնը հայտարարել է, որ իր ընտրությամբ «հույսի և վստահության նոր էջ» է բացվում:
«Այս երեկոյից մեր երկար պատմության մեջ բացվում է նոր էջ: Ես ուզում եմ, որ այս շրջանում մենք գտնենք հույս և վստահություն»,- նախօրեին ասել է Մակրոնը:
35,4 միլիոն քվեաթերթիկի (99,99 տոկոս) հաշվարկի արդյունքում Մակրոնին կողմ է քվեարկել 20,7 միլիոն ընտրող (ընտրողների 66,06 տոկոսը), Մարին Լե Պենին՝ 10,6 միլիոն ընտրող (ընտրողների 33,94 տոկոսը):
Սպասվում է, որ Սահմանադրական խորհուրդը կհաստատի ընտրությունների վերջնական արդյունքներն այս շաբաթվա կեսեին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդը փուլը կայացել է նախօրեին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան