ՊՆ. Եթե ռուսական զենքը ԼՂ հակամարտության գոտում սպառազինության հավասարակշռության խախտման գործոն լինի, դա ձեռնտու չի լինի Ռուսաստանին
Հայաստանին սպառազինության գլխավոր մատակարարը իհարկե Ռուսաստանն է: «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում անդրադառնալով սպառազինության ձեռքբերման հարցին, նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ռուսական մատակարարների հետ մեզ հարմար է աշխատել: ՀԱՊԿ շրջանակներում մենք ունենք համաձայնություն սպառազինության ներքին սպառման գներով ձեռք բերելու համար, հնարավորություն ունենք գործ ունենալ ուղիղ արտադրողի հետ: Այդ իսկ պատճառով մենք առաջին հերթին մեր ընտրությունը կատարում ենք հօգուտ ռուս արտադրողների»,- նշել է նախարարը:
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն տրամադրելու վերաբերյալ էլ նախարարը նշել է, որ Հայաստանում այդ թեմային հանրությունը մեծ ուշադրություն է դարձնում հատկապես այն ժամանակ, երբ կա լարվածություն, ինչպես դա եղավ 2016թ.ին ապրիլին:
«Նման սպառազինության կիրառման ամեն մի դեպքի ժամանակ, բնականաբար, Հայաստանում լուրջ էմոցիաներ են առաջանում Ռուսաստանի նկատմամբ մեր ժողովրդի վերաբերմունքում»,- նշել է նախարարը և հավելել՝
«Մենք Ռուսաստանի հետ իրականում դաշնակիցներ ենք: Այդ մասին բոլորը գիտեն: Եվ եթե ռուսական զենքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սպառազինության հավասարակշռության խախտման ռիսկի գործոն հանդիսանա, առաջին հերթին ձեռնտու չի լինի հենց Ռուսաստանին»:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին Հայաստանում որևէ ռազմաբազա բացելու հարց չի քննարկվում. ՊՆ
- Վիգեն Սարգսյան. Շփման գծում առկա իրավիճակը հեռու է կայուն լինելուց
- Վիգեն Սարգսյան. Բաքվում Անկարայի գործունեությունը վտանգավոր է Մոսկվայի համար
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում