Վիգեն Սարգսյան. Շփման գծում առկա իրավիճակը հեռու է կայուն լինելուց
ԼՂ շփման գծում առկա իրավիճակը հեռու է կայուն լինելուց: Ադրբեջանի կողմից խախտումները հույս չեն ներշնչում, որ հակամարտությունը կարող է շուտով կարգավորվել: «Ինտերֆաքս»-ի հետ հարցազրույցում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Մենք կարծում ենք, որ այս իրավիճակը, երբ խախտվում է հրադադարի ռեժիմը, հաստատ իր մեջ հակամարտության կարգավորման հեռանկարներ չի պարունակում»,-ասել է նա, ընդգծելով, որ առկա իրավիճակը կայուն չի կարելի անվանել:
«Ցավոք սրտի, Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվում է ստանձնած պարտավորություններից, և դա շատ բացասական ազդեցություն է թողնում խնդրի կարգավորման ուղիների որոնման գործընթացում»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում