Կիևում շուրջ 4 հազար ոստիկաններ կհսկեն «Եվրատեսիլի» փորձը
Շուրջ 4 հազար ոստիկաններ այսօր Կիևում կապահովեն անվտանգությունը «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի փորձի ժամանակ,- գրում է «Ռիա նովոստի»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի Ազգային ոստիկանության կայքը:
«Այսօր՝ մայիսի 8-ին, կկայանան «Եվրատեսիլի» արտիստների դռնբաց փորձերը: Այժմ Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի («Եվրատեսիլի» անցկացման վայրի) մերձակայքում հասարակական անվտանգությունն ու կարգն ապահովում են 3,7 հազար իրավապահներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նախօրեին Կիևում կայացել է «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի պաշտոնական բացումը: Մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին, կիսաեզրափակիչները՝ մայիսի 9-ին և 11-ին: Մասնակցում են 42 երկրների ներկայացուցիչներ։
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկը մասնակցել է «Եվրատեսիլ-2017»-ի պաշտոնական բացման արարողությանը
- «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները սպառնացել են ՌԴ-ին և Ուկրաինային պատժամիջոցներով
- Արծվիկի եվրատեսիլյան առաջին փորձը լավագույնն է ճանաչվել մրցույթը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների կողմից
- Արծվիկն եվրատեսիլյան բեմում ունեցել է իր առաջին փորձը
- «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ժյուրիի կազմը
- Բուքմեյքերները ներկայացրել են «Եվրատեսիլ-2017»-ի ֆավորիտներին
- «Եվրատեսիլին» ընդառաջ՝ ոստիկանությունը Կիևի օդանավակայանում ուսումնավարժանք է անցկացրել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան