Վիգեն Սարգսյան. Բաքվում Անկարայի գործունեությունը վտանգավոր է Մոսկվայի համար
Հյուսիսարտլանտյան դաշինքի անդամ Թուրքիան ռազմաքաղաքական ակտիվ գործունեություն է ծավալում Ադրբեջանում՝ վտանգ ստեղծելով Ռուսաստանի համար: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ես հասկանում եմ, որ Ռուսաստանի համար Թուրքիայի հետ երկխոսության զարգացման շատ դրական շրջան է: Բայց ես աչքաթող չեմ անի նման լուրջ վտանգը»,-ասել է նա:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Անկարան բացասական դեր է խաղում նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում՝ բացահայտ աջակցելով Բաքվին և քաղաքականապես և զենքի ու տեխնոլոգիաների մատակարարմամբ, ինչը տարածաշրջանում փոխում է իրավիճակը:
«Դա լուրջ վտանգ է ստեղծում, այդ թվում նաև Ռուսաստանի հարավային սահմանների մոտ, քանի որ դա տեղի է ունենում Դաղստանի սահմանների մերձակայքում»,-ասել է Վիգեն Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին