Ըմբշամարտի ԵԱ. Հունահռոմեական ըմբիշները Եվրոպայի առաջնությունում բավարարվել են մեկ բրոնզով
Սերբիայի Նովի Սադ քաղաքում, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանի հավաքականի համար ավարտվել է: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, մրցումային վերջին օրը մեր չորս ըմբիշներն էլ անմասն են մնացել մեդալներից:
71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը և 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը առաջին գոտեմարտում պարտվել են, համապատասխանաբար, Մուրադ Դագին (Թուրքիա) և Դմիտրո Պիշկովին (Ուկրաինա) և հետագայում դուրս մնացելպայքարից:
75 կգ քաշային Կարապետ Չալյանը և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), երկու շրջան հաղթահարելուց հետո, քառորդ եզրափակչում նույնպես տանուլ են տվել, որից հետո սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու իրավունք չեն ստացան:
Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել է մեկ բրոնզե մեդալ. օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալ է նվաճել 98 կգ քաշային կարգում։
Հարակից հրապարակումներ`
- Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում է
- Հայ ըմբիշները առաջին մեդալներն են նվաճել Եվրոպայի առաջնությունում
- Ըմբշամարտիկներ Վոլոդյա Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար
- Ըմբշամարտի ԵԱ. Այսօր պայքարի մեջ կմտնեն Վլադիմիր Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը
- Ըմբշամարտի ԵԱ. Այսօր գորգ կմտնեն Նարեկ Սիրունյանն ու Գեորգի Կետոևը
- Ըմբշամարտի ԵԱ. Մեկնարկային օրը՝ Հայաստանն առանց մեդալի