Դեսպան Սվիտալսկին՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մասին
«Մեզ համար ԵԱՀԿ գրասենյակը Երևանում չափազանց հուսալի, կենսական գործընկեր էր մեր միջոցառումները, ծրագրերն իրականացնելու համար»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ խոսելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակվելու մասին:
Նա համոզված է, որ իրականացված ծրագրերը շատ օգտակար էին, դրանք տվել են իրենց հստակ ներդրումը Հայաստանի ժողովրդավարական գործընթացների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ձևավորմանը:
«Մեր կարծիքով, ԵԱՀԿ գրասենյակը հավատարիմ է եղել իր մանդատին, կատարել է շատ օգտակար աշխատանք՝ ապացուցելով, թե ինչքան կարևոր է ԵԱՀԿ ներդրումը, համոզված ենք, որ ԵԱՀԿ-ի ամենակարևոր արժեքը տեղում ներկա լինելն է, տեղերում աշխատելն է: ԵԱՀԿ-ի գրասենյակը Երևանում դրա լավագույն օրինակներից մեկն էր, կոնկրետ գործնական աշխատանքի, որը կատարվում էր տեղում: Մենք նաև համոզված ենք, որ հայկական կողմն որպես ընդունող պետության լավագույն օրինակն է ցուցաբերել, հայաստանյան կողմը ցուցաբերել է առավելագույն համագործակցություն, կառուցողական դիրքորոշում է ունեցել: Շատ իմաստներով Հայաստանի, որպես ընդունող պետություն, դիրքորոշումը եղել է օրինակելի այն իրավիճակում, երբ բազմաթիվ պետություններ հարցականի տակ են դնում ԵԱՀԿ-ի ներկայությունն իրենց պետության տարածքում, հայկական գործընկերները միշտ եղել են դրա աջակիցը»,- ասաց դեսպանը:
Նա հույս հայտնեց, որ ծրագրերը, միջոցառումները, որոնք իրականացնում էր ԵԱՀԿ գրասենյակը Երևանում, ապագայում կշարունակվեն, հակառակ դեպքում դա կլինի մեծ կորուստ:
«Հուսով ենք, որ այս աշխատանքները կշարունավեն, Հայաստանը դրա կարիքը ունի, ԵԱՀԿ-ն էլ դրա կարիքն ունի: Անկեղծ ասեմ՝ երևի սա ավելի լուրջ հարված է ԵԱՀԿ-ին, քան Հայաստանին»,- նշեց Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը հայկական կողմի պարտությունն է. Ստյոպա Սաֆարյան
- ԵԱՀԿ-ն ափսոսանք է հայտնում կազմակերպության երևանյան գրասենյակի փակման կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան