Թուրքիայում խնդրել են Գյուլենին դատապարտել գրեթե 3000 տարվա ազատազրկման
Թուրքիայի դատախազությունը պահանջել է ԱՄՆ-ում գտնվող ընդդիմադիր, իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին դատապարտել ավելի քան 3,6 հազար ցմահ բանտարկությունների՝ մեղադրանքների հանրագումարով: Ռիա նովոստին, հղում անելով Hurriet-ին, գրում է, որ Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Գյուլենին 2016 թ. հուլիսի 16-ին երկրում հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ: Թուրքիայում նրա դեմ հարուցված է ավելի քան քրեական 20 գործ:
Բացի ցմահ ազատազրկումից, դատախազությունը պահանջում է Գյուլենին դատապարտել ավելի քան 2,9 հազար տարվա ազատազրկման և դատական տուգաքի, որը համարժեք է 2,2 միլիոն կալանքի օրվա:
Գյուլենը հայտարարել է, որ մասնակցություն չի ունեցել հեղաշրջման փորձին և դատապարտել է ապստամբությունը, սակայն թուրքական իշխանությունը պահանջել է ԱՄՆ-ից, որտեղ ապրում է ընդդիմադիր քարոզիչը, նրան արտահանձնել:
Թուրքիայում ապստամբությունից հետո կալանավորվել է ավելի քան 32 հազար մարդ, ազատվել է աշխատանքից շուրջ 100 հազար պետական աշխատող:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական իշխանությունների թիվ մեկ թշնամի Ֆեթուլլահ Գյուլենը տեղափոխվում է Կանադա
- Դավութօղլուն ՝ իր և Գյուլենի հանդիպման, խոցված ռուսական ինքաթիռի և դրա վերաբերյալ իր հրամանի մասին
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո շարունակում են մարդկանց աշխատանքից հեռացնել
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ավելի քան 60 հազար մարդ է ազատվել աշխատանքից
- Թուրքիայում ձերբակալվել է Գյուլենի եղբայրը
- Թուրքիայի ԱԳՆ-ում կասկածում են, որ Գյուլենը կարող էր մեկնել Եգիպտոս
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան