Ժան-Կլոդ Յունկեր. Մակրոնին ընտրելով՝ ֆրանսիացիները կողմ են արտահայտվել ԵՄ-ին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ողջունել է, որ նախագահի պաշտոնում Էմանուել Մակրոնին ընտրելով՝ ֆրանսիացիները կողմ են արտահայտվել Եվրոպական միությանը: Փոխանցում է Ria.ru-ն:
«Շնորհավորում եմ Էմանուել Մակրոնին: Երջանիկ եմ, որ ֆրանսիացիներն ընտրել են եվրոպական ապագան: Միասին հանուն ավելի հզոր ու արդար Եվրոպայի»,- հայտարարել է Յունկերը:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ու Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ևս շնորհավորել են Մակրոնին:
«Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, հաղթելով կիրակնօրյա ընտրություններում և ստանալով ընտրողների ձայների 66,06 տոկոսը, դարձել է Ֆրանսիայի նախագահ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին