Հովիկ Աբրահամյան. Մեծ հպարտությամբ ենք այսօր վայելում հաղթական բանակի նոր սխրանքները
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական խոսք է հրապարակել հաղթանակների օրվա առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանն այսօր նշում է Հաղթանակի և խաղաղության տոնը, Լեռնային Ղարաբաղը՝ մայիսյան Եռատոնը, ինչի առթիվ սրտանց շնորհավում եմ բոլորիս: Տասնամյակներ առաջ Հայրենական մեծ պատերազմում հռչակված նացիզմի դեմ պատմական հաղթանակը կերտվել է նաև շուրջ 600 հազար հայորդիների խիզախության գնով:
Փառք ու պատիվ մեր պապերին ու հայրերին: Ճակատագրական զուգադիպությամբ՝ 25 տարի առաջ նույն օրը մեր հերոսները նոր սխրանքի հաղթական ելքն են ազդարարել. 1992 թ. մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատներին հաջողվեց ազատագրել Շուշին՝ «Հարսանիք լեռներում» հայտնի օպերացիայի ու Արցախյան հերոսների վճռական քայլերի ու ճշգրիտ հաշվարկների շնորհիվ:
Այսօր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հիմնադրման օրն է: Մեծ հպարտությամբ ենք այսօր վայելում հաղթական բանակի նոր սխրանքները։
Մեր խոնարհումն ու խնկարկումը հերոսաբար ընկածների, անհայտ կորածների, վետերանների, արցախյան հերոսամարտի քաջերի հիշատակի առաջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին