«Անմահ գունդ» քայլերթը՝ Երևանում
Երևանում այսօր անցկացվեց «Անմահ գունդ» խորագրով քայլերթը՝ նվիրված Հայրենական, արցախյան և ապրիլյան պատերազմների զոհերի հիշատակին:
Երթի նպատակն է՝ պահպանել պատերազմների մասնակիցների մասին հիշողությունը և երիտասարդ սերունդներին փոխանցել այդ հայրենասիրական ոգին:
Քայլերթին մասնակցում էին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր այրեր, ԵԿՄ անդամներ, ուսանողներ, աշակերտներ Հայաստանից և Արցախից:
Ակցիայի մասնակիցների ձեռքներին Մեծ Հայրենականի վետերանների, արցախյան և ապրիլյան պատերազմների անմահ հերոսների նկարներ էին:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էր «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» ՀԿ-ն՝ ՀՀ վետերանների միության, ԵԿՄ հետ համատեղ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։