Գլխավոր պողոտայի այգում ծառ են արմատախիլ անում
Վաղ առավոտյան Panorama.am-ի թղթակիցը ականատես եղավ, թե ինչպես են Գլխավոր պողոտայի այգում տեխնիկայով ծառն արմատախիլ անում: Հարակից շենքի բնակիչները պաշտգամբից գոռում էին, թե ինչո՞ւ են ծառը հանում, սակայն նրանց հարցերն այդպես էլ անպատասխան մնացին:
Մեր հարցին էլ՝ կա՞ թույլտվություն, որևէ պատասխան չտվեցին, միայն նշեցին, որ դրա փոխարեն նոր ծառ են տնկելու:
Նշենք, որ այգու ծառերը մշտապես կանաչ են եղել, սակայն շինարարական աշխատանքների սկսվելուց հետո որոշ ծառեր չորացել են: Երկու տարի առաջ ևս Panorama.am-ը գրել էր տվյալ այգում հատվող ծառերի մասին:
Տեղեկացնեք, որ Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգու («Մալիբու» սրճարանին հարակից այգի) բարեկարգման աշխատանքների ավարտի մասին իրազեկող ցուցանակի վրա վերջնաժամկետը պարբերաբար փոխվում է: Այսօր էլ նշված է, որ աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն 2017թ-ի ապրիլի 30-ին, բայց այսօր մայիսի 9-ինն է, իսկ դրա վերջն այդպես էլ չի երևում:
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր պողոտայի այգում ծառերը կտրվում են քաղաքապետարանի իմացությամբ
- Գլխավոր պողոտայի այգում կանաչ ծառեր են հատում
- Գլխավոր պողոտայի այգու շինաշխատանքների վերջնաժամկետն ավարտվել է, բայց այգին դեռ քանդում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան