Գագիկ Մինասյան. Մենք պետք է անենք ավելին
«Այսօր մեր մեծագույնն տոնն է, այսօր մենք մեր հայրենիքի մեծ մասն ազատագրել ենք, Շուշի ենք ազատագրել: Ուրիշ որևէ բանի մասին խոսելն ուղղակի անթույլատրելի է»,- Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը:
Պատասխանելով հարցին, թե հիմա ազատամարտիկները խոսում են այն մասին, որ լավ չեն ապրում, Գ. Մինասյանն ասաց. «Իրավացիք եք: Այն պրոբլեմները, որոնք մենք ունենք, տարածվում են բոլորի վրա, այդ թվում նաև այն մարդկանց վրա, ովքեր իրենց կյանքը չեն խնայել այս հաղթանակի համար, առաջին հերթին նրանց շնորհիվ է, որ ունենք այդ մեծ հաղթանակը: Մենք պետք է անենք ավելին, քան արել ենք, էլ ավելին, քան հնարավոր է անել, որպեսզի խնդիրները լուծվեն: Ասել, որ այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, չի կարելի, բայց, իհարկե, դեռ կան խնդիրներ, որոնք պետք է մենք լուծենք»:
Հարցին, թե ե՞րբ է ստորագրվելու ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը, նա պատասխանեց. «Եռատոնից բացի ուրիշ բանի մասն չարժի խոսել: Այդ ամեն ինչն այնքան երկրորդական է այս մեծ, պանծալի տոնի առիթով, որ ուղղակի այսօր չի կարելի խոսել այդ մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան