
«Ծառուկյան» դաշինքի «ըմբոստները» մանդատները վայր դնելու խոստում են տվել. «Ժամանակ»
Գագիկ Ծառուկյանին ի վերջո հաջողվել է նախօրեին ԿԸՀ-ից իրենց ինքնաբացարկի դիմումը վերցրած և պատգամավոր դարձած 8 հոգուց խոստում ստանալ, որ ԱԺ առաջին նիստի օրը վայր են դնելու իրենց պատգամավորական մանդատները: Մանդատները վայր դնելու մասին արդեն իսկ հայտարարել են Նապոլեոն Ազիզյանը, Արարատ Զուրաբյանը, Վահան Կարապետյանը: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը։
Թերթին հասած տեղեկություններով՝ «մանդատը վայր կդնի նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ով ԿԸՀ-ից ինքնաբացարկի դիմումը վերցնելուց ամենաբորբոքվածներից էր, հայտարարեց, որ իրեն խաբված ու վիրավորված է զգում և չի բացառվում, որ անգամ դուրս գա ԲՀԿ-ից»: