
Քվեաթերթիկի կաղապար և ձեռնարկ կույրերի համար
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել է բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ձեռնարկներ, ինչպես նաև քվեաթերթիկի հատուկ կաղապար:
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեռնարկները հասցեատերերին է հանձնելու վաղը՝ «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին