15 հազար դրամները ստացվելու են Սամվել Ալեքսանյանի վճարած գույքահարկից. Նիկոլ Փաշինյան
«Ելք»-ի ցանկացած առաջարկ շատ արագ մեծ արձագանք է ստանում։ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իրենց կողմից ներդրված նոր ռազմավարությանը՝ ընտրակաշառքով չքվեարկած անձանց Երևանի բյուջեից 15 հազար դրամ տրամադրել։
Դիտարկմանը, որ ֆեյսբուքյան շատ օգտատերեր «Ելք»-ի այս նորարարությունը «անհեթեթություն» են որակել, Փաշինյանը խնդրել է այդ օգտատերերին անհեթեթ մեկնաբանություններով հանդես չգալ։
«Մարդիկ ասում են, որ դա ընտրակաշառքային գերության մեջ գտնվող քաղաքացիների համար տրվող փրկագին է։ Ոչ ոքի չի՞ մտահոգում, որ մի միլիոն դոլար իրենց մեքենաներն են լցնում, ճռռիկներ անում քաղաքում, ոչ ոքի չի՞ հետաքրքրում, որ մետրոյին զրկում են ուղևորահոսքից, հետո էլ ասում՝ վնասով է աշխատում։ Ոչ ոքի չի՞ հետաքրքրում, որ քաղաքում տեղադրված նստարաններից յուրաքանչյուրը գնում են 160 հազար դրամով»,- հարց է ուղել քաղաքապետի թեկնածուն։
Հարցին՝ որտեղից է գտնելու 15 հազար դրամ գումարները, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է՝ օրինակ, Սամվել Ալեքսանյանի և նրա նման գործարարների գույքահարկի հաշվին, որոնք այս պահին չեն մուծվում։
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ դաշինքն այսօր շարունակելու է քարոզարշավը, դաշինքի ներկայացուցիչները լինելու են Էրեբունի վարչական շրջանում։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին