Վարչապետ. Դուք պատկերացնո՞ւմ եք՝ 300 կիլո խնձորով ես զբաղվեմ
Հաղթանակի զբոսայգի եկած վարչապետ Կարեն Կարապետյանին լրագրողները հարցեր ուղղեցին հայաստանյան շուկայում վաճառված ադրբեջանական խնձորի մասին:
«Տեղյակ եմ, որ քրեական գործ է հարուցված»,-ասաց կառավարության ղեկավարը:
«Ձեր ուշադրության կենտրոնո՞ւմ է» հարցին ի պատասխան արձագանքեց. «Ոչ, իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ 300 կիլո խնձորով ես զբաղվեմ»:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հայտարարել էր ապօրինի ներկրված մոտ 33 տոննա գյուղմթերքի մասին, որի հետևանքով, ըստ նախնական հաշվարկների, պետությանը պատճառվել է շուրջ 6,6 մլն ՀՀ դրամի նյութական վնաս:
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ-ն ադրբեջանական խնձորի գործով մանրամասներ է հրապարակել
- Ադրբեջանական խնձորի քրգործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ-ին
- ՍԱՊԾ. Արդրբեջանական խնձորների փորձաքննությունն ավարտվել է
- Արամ Սարգսյան. Ադրբեջանական խնձորի գործով պետք է բացահայտվի մեղավորների ամբողջ շղթան
- ՊԵԿ. Ադրբեջանական խնձորի ապօրինի ներկրման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ
- ԱԱԾ.Ադրբեջանական խնձորի ներմուծումը Հայաստան, նախնական տվյալներով, ապօրինի է եղել. News.am
- «Ինչու՞ հայաստանյան շուկայում ադրբեջանական խնձոր վաճառելու փաստով հարուցված չէ քրգործ»
- ՍԱՊԾ պետը՝ Հայաստանում հայտնված ադրբեջանական խնձորների մասին
- Բաբկեն Պիպոյանը ադրբեջանական խնձորով ֆոկուս արեց
- Ադրբեջանական ծագման խնձոր է հայտնաբերվել նաև մարզերում
- ՊԵԿ. Խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ
- Մալաթիայի գյուղատնտեսական տոնավաճառում այսօր էլ ադրբեջանական խնձորներ են վաճառվում