Վարչապետ. Դեմ չեմ եղել ՀՅԴ-ի հետ կոալիցիա ձևավորելուն
Հաղթանակի տոնի առթիվ զբոսայգի ժամանած կառավարության ղեկավարից լրագրողները հետաքրքրվեցին 8 ամսում կատարված փոփոխությունների մասին:
«Առնվազն մի կես ժամ ես հիմա պետք է ցուցանիշներ ասեմ»,-ասաց վարչապետը, նշելով, որ այս ընթացքում կառավարությունը բազմաթիվ հաղորդագրություններ է տարածել աշխատանքի, տնտեսական աճի ցուցանիշների մասին:
Դիտարկմանը, եթե աճ է լինում, ինչո՞ւ են ընտրությունները կեղծվում, Կարեն Կարապետյանն ասաց. «Իսկ ես ձեր կարծիքի հետ համաձայն չեմ»:
Հարցին, ինչու՞ մարդիկ իրենց մաշկի վրա չեն զգում փոփոխությունները, կառավարության ղեկավարը նշեց, դրանք պետք է հասնեն կրիտիկական կետի, որպեսզի որակական փոփոխություններ լինեն:
Վարչապետին հարցրեցին նաև այն լուրերի մասին, ըստ որոնց, ՀՀ նախագահը լուրջ քայլեր է կատարում 2018-ին վարչապետ դառնալու մասին: Կարեն Կարապետյանն ասաց, որ նման քայլեր չի տեսնում: Ասաց դեմ չի եղել նաև ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելուն, կառավարության անդամների հետ խնդիրներ չունի:
«Դա ճիշտ չէ, երբ նման բան լինի ես ձեզ կհայտնեմ»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին