Վաղը ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Մայիսի 10-ին, 14-ին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում, 11-12-ին շրջանների զգալի մասում հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից տեղեկանում ենք, որ մայիսի 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին կբարձրանա 2-3, 12-ին կնվազի՝ 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Մայիսի 10-ին, 14-ին Երևանի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև, 11-12-ին հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ:
Մայիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: