ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ գրասենյակի փակման մասին
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը համամիտ չէ այն կարծիքների հետ, որի համաձայն, Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը Հայաստանի դիվանագիտության պարտությունն է:
«Համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որովհետև ԵԱՀԿ մշտական խորհրդի վերջին նիստի ժամանակ քննարկվել է այդ հարցը, և հակառակը, անդամ պետությունների կողմից դրվատանքի խոսքեր են հնչել Հայաստանի Հանրապետության մասին»,-ասաց նա Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում:
Փոխնախարարի խոսքով, Երևանում գրասենյակի փակումը որևէ կերպ չի խանգարի կազմակերպության ու Հայաստանի արդյունավետ համագործակցությանը:
Նա նշեց, որ այդ ծրագրերն իրականացվելու են, թե ինչպես են դրանք իրականացվելու, դեռ քննարկվում է:
«Վստահ եմ, որ այդ բացը լրացվելու է»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Դեսպան Սվիտալսկին՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մասին
- ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը հայկական կողմի պարտությունն է. Ստյոպա Սաֆարյան
- ԵԱՀԿ-ն ափսոսանք է հայտնում կազմակերպության երևանյան գրասենյակի փակման կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին