«Մայիսի 911» տոնական շքերթը՝ Երևանում
Այսօր ժամը 11.00-ից ՀՀ ԱԻ նախարարությունը մայրաքաղաքում և մարզկենտրոններում անցկացրել է հրշեջ-փրկարարների «Մայիսի 911» խորագրով տոնական շքերթ, որի ընթացքում փրկարարները հրշեջ մեքենաներով շրջել են քաղաքի փողոցներով և շնորհավորել տոնի առթիվ։
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի հարակից Շառլ Ազնավուրի հրապարակում տոնական բազմաժանր համերգային ծրագրով հանդես է եկել ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը:
Իսկ շքերթի ավարտին հրշեջ մեքենաները հավաքվել են Հանրապետության հրապարակում, որտեղ նրանց է միացել ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը, իսկ նախարարության աշխատակիցները փուչիկներ են բաց թողել խաղաղություն խորհրդանշող կապույտ երկինք: