Մի քանի օր է հակառակորդի կողմից գիշերվա ժամերին կրակոցները մի փոքր շատացել են. Ա. Հովհաննիսյան
«Արդեն երրորդ-չորրորդ օրն է հակառակորդի կողմից գիշերվա ժամերին կրակոցները մի փոքր շատացել են, այդ թվում նա ականանետերից»,-Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ անցնող գիշեր նաև Տավուշի մարզի ուղղությամբ են եղել կրակոցները: Ա. Հովհաննիսյանի խոսքով, ցերեկային ժամերին ընդհանուր առմամբ իրադրությունը հանգիստ է լինում:
«Այս պահին էլ հանգիստ է: Սովորաբար, պատասխան կրակից հետո դադարեցնում են ակտիվությունը»,- հավելեց նա:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի ակտիվությունը, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ միգուցե պետք է կապել տոների հետ, բայց դժվար է կոնկրետ մեկ պատճառ նշել:
Ինչ վերաբերում է նախօրեին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահարին, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն ասաց. «Այսքան արագ հնարավոր չէ ասել պատճառը, քննություն կլինի՝ ծառայողական, քրեական, ամեն ինչ կպարզվի և իրավապահները կհայտնեն պատճառի մասին»:
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 970 կրակոց
- Արցախում զինծառայողներ են ջրահեղձվել
- Հակառակորդը Տավուշի մարզի սահմանի վրա կրակ է բացել մի քանի հատվածներում. Ա. Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին