Արծվիկ Մինասյանը՝ նոր կառավորությունում աշխատանքը շարունակելու մասին
«Այս պահին թե կուսակցության, թե Հանրապետության նախագահի դիրքորոշումը, կարծում եմ, այն է, որ պետք է պահպանել, հատկապես, որ մեծածավալ փոփոխություններ պետք է իրականացնենք ոլորտում: Դեռ որևէ այլ բան չկա»,-Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպանության նախարար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը՝ պատասխանալով լրագրողի հարցին, թե նոր ձևավորվող կառավարությունում ձեր պաշտոնավարման հետ կապված որևէ հստակություն կա՞:
Միաժամանակ նա նշեց, որ ֆորմալ առումով կառավարությունը կազմավորվում է մայիսի 18-ից հետո 10-օրյա ժամկետում վարչապետի նշանակմամբ, իսկ 20-օրյա ժամկետում՝ կառավարության կազմավորմամբ:
«Կսպասենք այդ օրվան»,-հավելեց նա:
Հարցին, թե ցանկանո՞ւմ եք մնալ այդ պաշտոնում, Ա. Մինասյանն ասաց. «Ես ուզում եմ շարունակել այդ բարեփոխումները: Սա հստակ է»:
Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքագետները պնդում են, որ Դաշնակցական նախարարները չեն ենթարկվում վարչապետ Կարեն Կարապետյանին, արած-չարածների վերաբերյալ պատասխան են տալիս նախագահ Սերժ Սարգսյանին, Դաշնակցական նախարարն ասաց. «Ի՞նչ է նշանակում չեն ենթարկվում: Նախարարը քաղաքական պաշտոն է, կան հստակ սահմանված իրավասություններ և պարտականություններ՝ վարչապետ-նախարարներ հարաբերությունների մեջ, և մենք չենք տեսնում այս պահին որևէ այլ բան, քան շարժվել օրենքով, նախագահի հրամանագրով ու կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան»:
Հարակից հրապարակումներ`
- Նաղդալյան. Մեր հերոսներն այսօր ապրում են իրենց արածին ոչ հարիր սոցիալական պայմաններում
- Վարչապետի հետ որևէ խնդիր չունեմ. Լևոն Մկրտչյան
- Ոստիկանապետը՝ լրագրողներին. Ինչ մեղք եք, երեխեք
- Գագիկ Մինասյան. Մենք պետք է անենք ավելին
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու