Դավիթ Բաբայան. Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին՝ սա մեծ հաղթանակ է
«Մայիս ամիսը հայ ժողովրդի պատմության մեջ յուրահատուկ ամիս է: Սկսվել է Ավարայրից մայիսի՝ 26 այնուհետև եղել է Սարդարապատի ճակատամարտը՝ մայիսի 28, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը՝ մայիսի 9-ը և վերջապես Շուշիի ազատագրման օրը: Այս բոլոր հաղթանակները կարծես մայիս ամիսը դարձնում է յուրահատուկ ամիս, մեր ժողովրդի կյանքում: Մայիսյան եռատոնի կապակցությամբ ասաց Արցախի հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Բնական է, որ հայությունը միասնական է կերտել այդ ամենը թանկ՝ գին վճարելով դրա համար: Մեր ժողովուրդը փրկվել է այդ հաղթանակների հետևանքով նաև: Եթե այդ հաղթանակները չգրանցեինք, կլիներ պատմական հայրենիքի ամբողջական կործանում: Նաև կարևորել ենք այն առումով, որ հնարավորություն է տվել լուծել բազմաթիվ ռազմավարական, քաղաքական, նույնիսկ հոգեբանական հարցեր: Դարեր շարունակ այդ հաղթանակի փառքն ու հետևանքները տարիներ շարունակ մենք զգում ենք: Եթե չլիներ Ավարայրը, Սարդարապատը, Հայերնականի հաղթանակը Շուշին հնարավոր է, որ այլ կերպ լիներ»,- նշեց Բաբայանը:
Բաբայանի խոսքով, այս հաղթանակը մեծ տոն է. «Սրանով մենք ցույց տվեցինք, որ հայն ի վիճակի է կռվել, և ստեղծել կանոնավոր հզոր բանակ և հաղթել նյութական և քանակական առումով գերազանցող թշնամիներին»:
«Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին որովհետև սա մեծ հաղթանակ է: Չնայած մենք տվել ենք մեծ զոհեր սակայն նրանք շարունակում են ծառայել մեր զինված ուժերում մեր ժողովրդին, քանի որ մենք այդ հերոսներով հպարտանում ենք, իսկ եթե մենք հպարտանում ենք ու հիշում ենք, ուրեմն այդ հերոսներին ապրում են: Այսօր արժե հիշել բոլոր հերոսներին թե նահատակված և թե կենդանի, ցանկանալով խաղաղ ծառայություն»,-հավելեց Բաբայանը: